Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

11 դեկ 2018 16:06

Գյումրեցին լավություն մոռացող չէ

Գյումրեցին լավություն մոռացող չէՇիրակի մարզը իր լեզվա-մտածելակերպով մյուս բոլոր մարզերից էապես տարբերվում է: Շիրակցուն մի փոքր լավություն անես, ամեն ինչ կանի տասնապատիկը վերադարձնի:
 
Ֆելիքս Ցոլակյանը, տարբեր տարիներ աշխատելով Շիրակում զանազան պաշտոնների, իր դրական հետքն է թողել շիրակցու հոգու մեջ: Հատկապես մարզպետ եղած ժամանակ, կարևոր չէ դու ինչ իշխանության մեջ ես, կամ ինչ կուսակցություն ես ներկայացնում, քո իրավասությունների ոլորտում միշտ էլ կարող ես մարդ մնալ: Ամենակարևորը ժողովրդի հետ պետք է ազնիվ լինես, մատից փուշ հանող լինես:
 
Նախորդ խորհրդարանական ընտրություններին մարդիկ ասում էին, թե պարոն Ցոլակյան, մենք Ձեզ ձայն կտանք, բայց հանրապետական կուսակցությունը, որին Դուք ներկայացնում եք, մեր սրտով չէ:
 
Չի կարող կուսակցությունը ամբողջությամբ վատը լինի, ես գնում եմ խորհրդարան լավերի քանակը ավելացնելու: Այս միտքը արտահայտված էր Ֆելիքս Ցոլակյանի նախընտրական կարգախոսում՝ «Թիվ 1 խնդիրը իշխանության առողջացումն է»:
 
Սակայն երկրում կատարված հեղափոխությունը ցույց տվեց, որ նախկին իշխանությունը անբուժելի հիվանդ էր: Ցոլակյանը իր իրավունքով միացավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը և իր անունը, ինչպես նշեց հեղափոխության առաջնորդը, ոսկե տառերով գրեց հեղափոխության տարեգրության մեջ, իսկ Շիրակ աշխարհը ռեկորդային ձայների քանակով իր աջակցությունը հաստատեց իր խոսքի կշիռն իմացող մարդուն, նոր խորհրդարանական ընտրություններում:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր