2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

12 դեկ 2018 11:17

Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցի

Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցիԽորհրդային Հայաստանի (1920/21-1991) տարիներին հանրապետության կառավարության կազմում եղել են թուրք և ադրբեջանցի նախարարներ:
Այսպես, Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցի:
Խորհրդային Հայաստանի արդարադատության առաջին նախարարը եղել է թուրք Սուլեյման Նուրին Ստամբուլից: Նա այդ պաշտոնը, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, զբաղեցրել է 1921 թվականի առաջին օրերից մինչև նույն տարվա փետրվարի 17-ը:
Ադրբեջանցի Ռիզա Վելիբեկովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել 1937 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 2-ը՝ ընդամենը մեկ ամիս:
Ադրբեջանցի Սաֆար Ալիմամեդովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել շուրջ երկուսուկես տարի՝ 1938 թվականի հուլիսի 14-ից մինչև 1940-ի դեկտեմբերի 27-ը:
Ի դեպ, եթե Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) կառավարությունների կազմում չի եղել և ոչ մի թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի նախարար, ապա Մուսավաթական Ադրբեջանի (1918-1920) կառավարության կազմում եղել են երկու հայ նախարար Դաշնակցություն կուսակցությունից՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով):
Եվս երկու հայ կոմունիստներ զբաղեցրել են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը՝ Լևոն Միրզոյանը (Արցախից) ու Ռուբեն Ռուբենովը (Թիֆլիսից):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր