26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը, ըստ նախնական տեղեկությունների, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։ Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վարդան Շ.-ի հարազատները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է