Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

13 դեկ 2018 10:40

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ.Ի վերջո, ի՞նչ է կատարվում Արցախում.168.am

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ.Ի վերջո, ի՞նչ է կատարվում Արցախում.168.amԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

«Նշվում է, որ իրենց պաշտոններից կհեռացվեն նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։
ՀՀ իշխանությունները, չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ»,- գրում է Hraparak.am-ը։
168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանից: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, հավանաբար առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հրամանագիրը: Նույն աղբյուրների տվյալներով, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևան է ժամանել:


Ի դեպ, նույն աղբյուրները նշում են նաև, որ Արցախում որոշ քաղաքական խմբավորումներ նախապատրաստվում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող հանրահավաքներ սկսել:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Գեղարքունիքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոշտ հակադարձել էր Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին: Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում: Ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Փաշինյանի այդ հայտարարության կապակցությամբ հարցերին պարզաբանումներ էին տվել Արցախի նախագահի և ՊԲ խոսնակները: Ն.Փաշինյանը ասել էր, որ Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ ակտիվացել են և մեկնաբանություններ են անում: Նա սթափության կոչեր էր արել և հորդորել, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ապա նշել, որ այդ թեմայով խոսելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ.
«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորոհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչը որ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց՝ ընտրություններից հետո», – ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր