Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 դեկ 2018 19:10

Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. ո՞ր բառը տեսաք առաջինը

Առյուծ – Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ շարժվում է առաջ: Չնայած դուք էլ եք հաճախ տխրում, այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Ձեր մեծագույն թուլությունը երբեմն սեփական ուժերը գերագնահատելն է:
Միրգ – Դուք մարդասեր եք և միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել: Սա երբեմն ձեզ ի վնաս է գործում, քանի որ շատերը փորձում են ձեր բարությունն օգտագործել: Ներկա պահին դուք ներդաշնակ վիճակում եք:
Սուրճ – Դուք ունեք արվեստագետի հոգի: Հավանաբար դուք լավ եք նկարում կամ երգում: Այնուամենայնիվ, դուք ունեք ինքնավստահության պակաս և հակված եք դեպրեսիայի:
Ծիածան – Դուք սիրում եք, երբ ամեն ինչ իր տեղում է և տանել չեք կարողանում փոփոխությունները: Դուք ընկալվում եք որպես հանգիստ, ինքնավստահ և կիրթ մարդ:
Բնություն – Դուք ազնիվ և ուղղախոս մարդ եք: Սա, իհարկե, շատ լավ հատկություն է, սակայն մարդկանց հաճախ շատ դժվար է ձեզ հետ լեզու գտնել: Դուք շատ դժվար եք կողմնորոշվում, հատկապես կարևոր որոշումներ ընդունելիս: Կասկածամիտ եք և տատանողական:
Հետազոտող – Ձեր ինքնագնահատականը շատ ցածր է, և դուք կախված եք հասարակության կարծիքից: Փորձեք ավելի անկախ և ինքնուրույն լինել, և ձեր ինքնագնահատականը կբարձրանա: Ամենայն հավանականությամբ, դուք հոռետես եք կամ էլ պարզապես այս պահին վատ տրամադրություն ունեք:
Ճանապարհ – Դուք թերագնահատում եք ձեր կարողությունները: Այնուամենայնիվ, դուք հաճախ անգիտակցաբար մեծ ազդեցություն եք թողնում այլոց վրա: Հավանաբար դուք տուրիզմի և բնության հետ կապված նախասիրություններ ունեք:
Խորություն – Դուք սովոր եք հասնել ձեր նպատակներին և երբեք չեք հանձնվում, այդ պատճառով էլ շատերը ձեզ վտանգավոր են համարում: Բայց հոգու խորքում դուք բարի և նուրբ անձնավորություն եք:
Մետաքս – Դուք հեշտ ճանապարհներ չեք փնտրում: Դուք ձեր բնույթով նորարար եք և տարված եք ձեր աշխարհով: Գուցե արժե՞ մի փոքր ժամանակ հատկացնել ընտանիքին և ընկերներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր