Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ. «Հրապարակ»
![Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ. «Հրապարակ» Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ. «Հրապարակ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1544855772_levon-mnacakanyan.jpg)
Բայց բոլորը հասկանում են, որ առանց որեւէ շոշափելի պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելը ոչ մի լավ բանի մասին չի վկայում։ Ավելին, տարբեր արցախյան աղբյուրներ պատմում են, որ այս պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի եւ մի շարք զինվորականների սուր արձագանքն էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ 2018-ի հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լեւոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին, նա հրաժարվել էր եւ հայտնվել ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում։
Այն իշխանությունների, որոնք ասում են, թե՝ Արցախի հարցը կարգավորվելու է բացառապես Արցախի մասնակցությամբ եւ նրա ժողովրդի կամքով։ Պարզվեց, որ այդ ժողովուրդն իր կամքը հայտնելու իրավունք ունի, իսկ նրա զինվորական հրամանատարները՝ ոչ։ Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ»։