Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»          Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ»       Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ»    

15 դեկ 2018 12:22

Գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչն է քոր առաջացնում

Գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչն է քոր առաջացնումՉինաստանի գիտությունների ակադեմիայի նեյրոկենսաբաններին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե կոնկրետ ինչն է քոր առաջացնում:
Neuron ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ ի պատասխան քորին՝ գլխուղեղում ակտիվանում է կենտրոնական գորշ նյութում գտնվող նեյրոնների բլոկը: Գլխուղեղի այս հատվածը էական դեր է խաղում ցավային զգայունության կարգավորման համար:
Փորձի ժամանակ մկներին նյութեր են ներարկել, որոնք մաշկային քոր են առաջացնում: Ի պատասխան դրա՝ վերեւում նշված նեյրոնների բլոկում ակտիվացում է սկսվել, արտադրվել են յուրահատուկ քիմիական նյութեր, ինչի հետեւանքով կրծողները սկսել են քորվել: Իսկ եթե այս նեյրոնների ակտիվությունն արհեստականորեն ճնշվել է, ապա մկները, չնայած քորի զգացման առկայությանը, գործնականում դադարել են իրենց մարմինը քորել:
Մինչդեռ նեյրոնների արհեստական խթանումը կենդանիներին ստիպել է քորվել՝ այդ ընթացքում որեւէ քոր չզգալով: 
Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի մշակել քրոնիկական քորի բուժման արդյունավետ դեղամիջոցներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր