Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

15 դեկ 2018 21:00

Եկեք փակենք գաղտնալսման թեման. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորին չի ճանաչում։ Այսօր՝ դեկեմբերի 15- ին Ծաղկաձորում կայացած ասուլիսին, անդրադառնալով հնչեղություն ստացած երկու գաղտնալսումներին, նա պնդեց, որ խոսակցությունը մոնտաժված է, ինչը կապացուցվի նաեւ փորձաքննությամբ:
«Դատական մարմիններում որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որեւէ բառ չեմ ասել, որից կարող է երբեւէ ամաչեմ, որեւէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ:
Ընդհակառակը՝ գաղտանալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է»,- ասաց նա։  «Ես չեմ ասել մի բառ, որից կարող եմ ամաչել»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ հեռախոսային խոսակցությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քրեական գործի թույլ կողմերի մասին։
«Ես այդ գրառումը տեսել եմ, քոփի արեցի եւ ուղարկեցի մարդկանց, որպեսզի գրառման մեջ արված պնդումները ստուգվեն»,- ասաց նա՝ հորդորելով գաղտնալսման թեման փակել։
«Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք եւ պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց Վանեցյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր