ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

17 դեկ 2018 10:53

Սոցիալական փաթեթի շահառու կուտակային համակարգի մասնակիցը կարող է փոխհատուցում ստանալ սոցիալական փաթեթի միջոցներից

Սոցիալական փաթեթի շահառու կուտակային համակարգի մասնակիցը կարող է փոխհատուցում ստանալ սոցիալական փաթեթի միջոցներիցՍոցիալական փաթեթի շահառու հանդիսացող կուտակային համակարգի մասնակիցը կարող է ներկայացնել 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմում՝ սոցիալական փաթեթի միջոցների հաշվին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիներին իրավունք է տալիս որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում միանվագ ստանալ սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, որը չի կարող  գերազանցել նախորդ տարվա ընթացքում աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:

Նշված փոխհատուցման համար հատկացվող գումարի մեջ չի ընդգրկվելու առողջապահության համար նախատեսված 52 000 դրամը:
ՀՀ Կառավարության հաստատած կարգով` սահմանված է  կուտակային բաղադրիչի մասնակցի կատարած սոցիալական վճարների փոխհատուցում սոցիալական փաթեթի գումարի հաշվին` տարեկան կտրվածքով: Այսինքն՝ այս ծրագրից օգտվող քաղաքացիները տարվա ընթացքում  իրենց աշխատավարձերից կատարելու են սոցիալական վճարներ, իսկ տարվա ավարտից հետո, կախված սոցիալական փաթեթի հաշվի վրա առկա մնացորդի գումարից, ստանալու են փոխհատուցում:
Իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար տարվա ավարտից հետո քաղաքացին պետք է ներկայանա բանկ և ներկայացնի  դիմում` նախորդ տարվա ընթացքում իր աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստրը վարողին  փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին:
Այդ տեղեկատվությունը հարկային մարմնից բանկը ստանում է առցանց եղանակով կատարված հարցման միջոցով:  Հարցման պատասխանի հիման վրա, կանխիկ եղանակով քաղաքացուն է վճարվում նախորդ տարվա ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարը, սակայն ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:
Իմացիր ավելին՝ զանգահարելով 114 սոցիալական անվճար թեժ գիծ ծառայություն կամ գրելով epension@epension.am էլեկտրոնային  հասցեին:
 
Կենսաթոշակային համակարգի
իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր