Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

17 դեկ 2018 11:45

Աչքի մասում հրազենային վնասվածք ստացած զինվորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Աչքի մասում  հրազենային վնասվածք ստացած զինվորը գտնվում  է ծայրահեղ ծանր վիճակումԵրեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։
Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ 
Լրատվամիջոցի հետ զրույցում զինվորի մայրն ասել է. «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր