Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ          Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին       Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել    

18 դեկ 2018 17:20

Ութ մարդ է զոհվել, ևս 145-ը՝ տուժել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Ութ մարդ է զոհվել, ևս 145-ը՝ տուժել հիվանդանոցում բռնկած հրդեհիցԱռնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել ուժգին հրդեհի հետեւանքով, որը նախօրյակին բռնկել է Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի՝ Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգության զոհերից մեկը եղել է վեցամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական: Հրդեհն սկսվել է դեկտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:00-ին (Երեւանի ժամանակով մոտավորապես 14:30-ին): Շուտով բոցը պատել է հիվանդանոցի 5-հարկանի շենքի հարկաբաժինների մեծ մասը, եւ պատահարի վայր ժամանած հրշեջ բրիգադները երկար ժամանակ չեն կարողացել սանձել կրակը:
Դրան զուգահեռ ընթացել է այն հիվանդների որոնման եւ փրկման գործողությունը, որոնք արգելափակված էին մնացել այրվող շենքի ներսում: «Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ»,- ANI գործակալությանը հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր