Բացահայտեք բնավորության ուժեղ կողմերը

Ձուկ գրադարանում: Ազատ եք, առավելագույնս հանդուրժող մարդկանց կենսակերպի, աշխարհայացքի հանդեպ: Կարողանում եք կապ հաստատել մարդկանց հետ, միջանձնային հարաբերություններ կառուցել: Ցանկանում եք, որ մարդիկ ազատ լինեն: Ձեզ չեք համեմատում մարդկանց հետ, չեք փորձում առանձնանալ, չեք ցուցադրում ձեր իրական կամ թվացյալ գերազանցությունը:
Պատուհան: Սիրում եք սովորել, նոր ապրումներ, էմոցիաներ, զգացմունքներ որոնել: Չեք ձանձրանում: Սովոր չեք հետևել կյանքին՝ պատուհանի մոտ նստած: Ձեզ անհրաժեշտ է դուրս գալ տանից, խորասուզվել կյանքի մեջ: Չեք շտապում, հասկանում եք, որ կյանքում ամենալավ բաները ժամանակ են պահանջում:
Վտառ: Հավասարակշռված եք, ռացիոնալ, մտածող: Ձեզ թույլ չեք տալիս տարվել զգացմունքներով՝ իրավիճակների և ինքներդ ձեր հանդեպ վերահսկողությունը չկորցնելու համար: Պերֆեկցիոնիստ եք, ամեն բան պետք է կարգին լինի: Ինքնաբերական գործելը ձեզ համար ամենամեծ մարտահրավերն է: Դա նման է փոթորկի ժամանակ անվտանգությունը կորցնելուն:
Երեխաներ: Լի եք էներգիայով, ցանկանում եք հաջողության հասնել, գիտեք ձեր արժեքը, բայց փառասեր չեք: Չեք ցանկանում կախված լինել որևէ մեկից կամ որևէ բանից, մերժված լինել կամ կորցնել վերահսկողությունը: Ձեզ ազատ ու հավասարակշռված հարաբերություններ են հարկավոր, որոնք կարող են ինքնավստահության զգացում հաղորդել: