Տեսանյութ. Միայն առողջական խնդիրը չէր, այլ գլխավոր պատճառ էլ կար Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու.պաշտպան
Ինչպե՞ս ստացվեց, որ դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ինչ փաստարկներ է իր որոշման հիմքում դրել, լրագրողների հարցերին, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ պաշտպանական կողմը հերթական միջնորդություն է ներկայացրել եւ այս անգամ դատարանը բավարարել է. «Ուղղակի տրամաբանական, նորմալ դատական ակտ է կայացվել, որը որ, ըստ իս, պետք է վաղուց կայացված լիներ»: Реклама 08 Պաշտպանն ասաց, որ չի կարող մանրամասնել ինչպես է հիմնավորել իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ նիստը փակ է եղել եւ այդ առումով կաշկանդված է, չի կարող բարձրաձայնել: Հարցին՝ առողջական խնդիրնե՞րն է հաշվի առել դատարանը, որ որոշել է ազատ արձակել, Արսեն Մկրտչյանն ասաց, որ առողջական վիճակն էլ, սակայն գլխավոր պատճառը դա չի եղել: Պաշտպանն այդպես էլ չնշեց, որն է եղել գլխավոր պատճառը ազատ արձակելու: