Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում       Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ    

22 դեկ 2018 19:50

Գայլերը հարձակվել են մարդկանց վրա

Գայլերը հարձակվել են մարդկանց վրաԱյս գիշեր Արևմտյան Վրաստանի Փարցխանականեբի գյուղում գայլերը հարձակվել և կծել են 5 մարդու: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Գայլերի հարձակումից տուժած տղամարդկանցից Մուրման Ցիբաձեն լրագրողներին պատմել է, թե ինչպես են գայլերը հարձակվել և կծել իրեն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը նկատել է, որ իր շանը մեկ այլ շուն է հետապնդում և գնացել է կենդանուն օգնելու: Ավելի ուշ նա նկատել է, որ իր շանը գայլ է հետապնդել:

Գայլերի հարձակումից տուժածները դիմել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու: Նրանք պատվաստվել են ու ներկայում բուժումը շարունակում են տան պայմաններում:

Փարցխանականեբի գյուղի բնակիչները խնդրել են վրացական իշխանություններին թույլատրել գայլերի որսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր