Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

24 դեկ 2018 12:56

Փաշինյանը խախտում է բանակցությունների կանոնը, իրեն մտցնում է փակուղի, նա կարող է կորցնել իր քաղաքական դեմքը

Փաշինյանը  խախտում է բանակցությունների կանոնը, իրեն մտցնում է փակուղի,  նա կարող է կորցնել իր քաղաքական դեմքը
ԼՀԿ-ԲՀԿ հակամարտությունը դեռևս խորհրդարանի աշխատանքը սկսելուց առաջ խորհրդանշական է Հայաստանի քաղաքական նոր համակարգի կառուցման պրոցեսում։ 

Արդեն երևում է, որ այն «Բարգավաճի» համար հեռու գնացող նպատակներ է ունենալու, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ այս երկու կուսակցությունների վրա է դրված խորհրդարանական ընդդիմություն լինելու դերը, և նրանք անխնա քննադատում են։ Հակամարտությունը խոստանում է լինել դիտարժան և դրանով հասարակության ուշադրությունը կսևեռի խորհրդարանի աշխատանքի վրա։

Սակայն այս կուսակցությունների առաջնորդները և վերնախավը հաճույքով մոռանում են և մեզ էլ փորձում մոռացնել, որ «ընդդիմություն» ասածը նախ և առաջ ենթադրում է ընդդիմություն իշխանությանը։ Մինչդեռ զույգ կուսակցություններն էլ այնքան շնորհակալ են Նիկոլ Փաշինյանին և այնքան զգույշ են իրենց նոր քաղաքական վարքականոնում, որ դեռևս բացառում են իշխանությունների հասցեին թթու խոսք ասելը։ Ստացվում է հին ասացվածքի նման՝ և՛ կուսակցություններն են քննադատում, և՛ իշխանությունը չի քննադատվում, այսինքն՝ շոուն ապահովված է, իսկ կառավարությունը մնում է անքննելի:

Նույն պրակտիկան Հայաստանի նոր իշխանությունները կիրառում են նաև արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի ղեկավարությունը Հայաստանում հայտարարում է, որ Բելառուսից ու Ղազախստանից հաշիվ է պահանջելու ՀԱՊԿ-ում Հայաստանի ունեցած անհաջողությունների համար (Տաջիկստանի ու Ղրղզստանի հանդեպ բարկությունը դեռևս պահեստում է)։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է այս իրավիճակում ադեկվատություն մտցնել՝ հայտարարելով, որ իրականում Հայաստանի պրոբլեմները Ռուսաստանի հետ են, իսկ Ռուսաստանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի լեզուն, դիվանագիտական լեզվով ասած, լուռ է։

Նման PR տեխնոլոգիաները Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության սիրելի գործիքն են։ Օրինակ՝ մինչև այժմ աշխատում է այն մեթոդաբանությունը, երբ նախկին իշխանություններին դատափետում են օլիգարխիկ տնտեսություն ստեղծելու մեջ, սակայն կոնկրետ օլիգարխները ներկա իշխանությունների կողքին են, և նրանք ներկա իշխանությունների կողմից շարունակում են մնալ անձեռնմխելի։ Պարզ է, որ խնդիրը ոչ թե օլիգարխիան կազմաքանդելն է, այլ նախկին իշխանությունը, իսկ օլիգարխիան շարունակում է մնալ պետական սեփականություն նրանը, ով այդ պահին իշխանության գլխին է։ 

Հեշտ խոցելի, բայց անկապ հակառակորդների նշանակումը հայկական քաղաքականության առանձնահատկությունն է։ Նման մարտավարությունը ապահովում է այն, ինչին հենվելով նորերը եկել են իշխանության՝ հակառակորդի ոչ համարժեք նշանակումը և դատափետումը, ինչը, սակայն իշխանություններին չի մոտեցնում քաղաքական խնդիրների լուծմանը։

Վերադառնալով Բելառուսի օրինակին՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցությունների հիմնական կանոնը, իրեն մտցնում է փակուղի, որտեղից նահանջելու դեպքում նա կարող է կորցնել իր քաղաքական դեմքը։ Արդեն իսկ նկատվում է, որ ՀԱՊԿ-ում նրան սկսում են լուրջ չընդունել և հարցերի քննարկման ու մանավանդ որոշումների ընդունման խնդրում շրջանցում են կամ պարզապես հաշվի չեն առնում։ 

ՀԱՊԿ-ում լուրջ չընդունելը Նիկոլ Փաշինյանի համար դեռևս էական չէ, նրա համար կարևոր է, որ իր սիրելի հպարտ ժողովուրդը իրեն լուրջ ընդունի։ Որպես Հայաստանի բնակչության համար ներկայացում՝ Երևանի անվտանգային գործընկերների վրա մատ թափ տալը նրան անվտանգ է թվում, սակայն այժմ աշխարհում, անգամ՝ Բելառուսում ու Ղազախստանում կա ինտերնետ, ավելին, թե Բելառուսը և թե Ղազախստանն իրենց դեսպանատներն ունեն Հայաստանում, որոնց անմիջական և առաջնահերթ պարտականությունն է իրենց երկրի ղեկավարությանը հասցնել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Այս ամենը հաշվի առնելով՝ ներհայաստանյան հոխորտանքը դադարում է լինել ամբոխի շրջանում անշառ միավորներ հավաքելու զբաղմունք։

Դիվանագիտության դասական կանոնն ասում է, որ մեծ ռիսկ է ոչ միայն նման թակարդից նահանջելը, այլև առաջ գնալը։ Իսկ տվյալ դեպքում դեմքը չկորցնելու համար Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել իր ասածները առաջ տանել և գործընկերների հետ հակասությունների խորացումը ներհայաստանյան շոուից դարձնել միջազգային ճգնաժամ։ Իրավիճակի սրման դեպքում նա կարող է անգամ հասնել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցմանը։ 

Նման քայլը տեսականորեն Հայաստանի սուվերենության և անվտանգությանն ամրապնդմանն ուղղված կարևորագույն լուծում կլինի, սակայն միայն այն դեպքում, երբ մեր երկիրը գոնե որոշ քայլեր արած լիներ այլ անվտանգության համակարգերում տեղավորվելու կամ գոնե սեփական համակարգը կառուցելու գործում։ Ներկայումս, երբ մեր իշխանությունը հաջողել է միայն փչացնել հարաբերությունները բոլոր համաշխարհային կենտրոնների, անվտանգության համակարգերի և անմիջական հարևանների հետ, նման «առաջընթացը» իրականում քյալագոզություն կլինի, որը կարող է ծառայել քաղաքական ղեկավարության սեփական իմիջը փրկելուն, բայց անվտանգության տեսանկյունից մերկացած երկրին կբերի անշրջելի սպառնալիքների եզր։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր