Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

26 դեկ 2018 17:40

Արյան փոխներարկումների պատճառով երեխաները վարակվել են հեպատիտ C-ով

Արյան փոխներարկումների պատճառով երեխաները վարակվել են հեպատիտ C-ովԲլագովեշչենսկի տարածաշրջանային հիվանդանոցում (Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանի կենտրոն) 26 երեխա տուժել է բժշկական անփութության հետևանքով․ նրանց արյուն են փախպատվաստել, որը վարակված է եղել հեպատիտ C-ով: Այս մասին հաղորդում է Mash-ը։
Սարսափելին այն է, որ բոլոր տուժած երեխաները (նրանցից ամենաերիտասարդը 6 ամսական է) գտնվում են օնկոհեմատոլոգիական բաժանմունքում։ Վարակումը տեղի է ունեցել մեկ ու կես տարվա ընթացքում:
Բժիշկները պնդում են, որ վարակվելուց հետո երեխային չեն կարող ոսկրածուծի փոխպատվաստում անել, իսկ առանց վիրահատության այն դատապարտված է մահվան: Մյուս երեխաներին սպառնում է լյարդի ցերոզ և քաղցկեղ: Միևնույն ժամանակ, ըստ ռուսական օրենքների, հեպատիտ C-ի դեմ դեղերը անչափահասներին չի թույլատրվում տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր