Զգուշացնում ենք՝ պատմությունը կարող է կրկնվել.մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ.Թուրք հաքերներ
«Cyber-Warrior Akıncılar» անվամբ հանդես եկող թուրք հաքերները կոտրել են Հունաստանի արտգործնախարարության էլեկտրոնային նամակագրության համակարագը և ազգային ռազմավարության կայքը: Հաքերները կայքում ագրեսիվ բովանդակությամբ գրություն են թողել: Դրանում մասնավորապես ասված է եղել.
«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ: Մեր սահմանները մեր կարմիր գծերն են: Մենք զգուշացնում ենք այդ կարմիր գծերը անցնողներին: Հիշեցնենք ձեզ (հույներ-խմբ.), որ պատմությունը կարող է կրկնվել: Հունաստանի դեմ մեր հարձակումները շարունակվում են: Մի շարք մեդիա կառույցներ մեր թիրախում են: Եթե Հունաստանը շարունակի այս քաղաքականությունը, ապա մեր հարձակումները շարունակվելու են»:
Թուրք հաքերների հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը կոշտ կերպով զգուշացրել էր Թուրքիային, որի ռազմական ինքնաթիռները խախտել էին Հունաստանի օդային սահմանն և մոտեցել էին հունական կղզիներին:
«Եթե թուրքերը մոտենան մեր կղզիներին, կոչնչացնենք նրանց». ասել էր հույն պաշտոնյան:
Հիշեցնենք, որ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը Թուրքիայի իշխանությունների կողմից օգտագործվել էր Կիպրոսի մի հատվածի օկուպացիայից առաջ: Այդ գրությունը նաև ստացել էր նաև 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: