Տեսանյութ․Երևանում այրվում է «Կանազի» մշակույթի տունը․ դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում          Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից       Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել    

27 դեկ 2018 18:35

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:  «Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»։

РИА Новости-ն հայտնում է, որ Փաշինյանը հրավիրել է Պուտինին` 2019-ին պաշտոնական այցով Երևան այցելել: Պուտինն էլ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում` անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի գծով և այլ միավորումներում:
 
Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, դրական է տրամադրված ԵվրԱզԷս-ի շրջանակում ինտեգրմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր