Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

27 դեկ 2018 20:00

Կենդանակերպի 5 պերֆեկցիոնիստ նշանները

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են կարգուկանոնը: Դա նրանց վերահսկողության զգացում է հաղորդում: Նրանք միշտ ցանկանում են լավագույնը լինել ոչ թե՝ մյուսների, այլ՝ իրենց համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողության հասնելու ծրագիր են մշակում, խստորեն հետևում դրան:
Առյուծները գիտեն, որ ամեն ինչ չի կարող կատարյալ լինել, բայց ամեն դեպքում կարծում են, որ որոշ բաներ պետք է հիասքանչ լինեն: Նրանք ցանկանում են ետ նայել և հիանալ իրենց իդեալական աշխատանքով:
Կույս: Կույսերը մշտապես նոր ծրագրեր, հնարավորություններ են որոնում, որոնք կազմակերպվածության բարձր մակարդակ են պահանջում: Նրանց բնակարանն ամենամաքուրն է, աշխատավայրը՝ ամենակազմակերպվածը: Պերֆեկցիոնիստ լինելը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար պարզապես անհրաժեշտություն է: Ռացիոնալիությունն ու մեթոդական մոտեցումը Կույսերին օգնում են պահպանել հոգեկան հանգստությունը:
Կշեռք: Կշեռքները պերֆեկցիոնիստ են, բայց տարբերվում են մյուսներից: Նրանք հավասարակշռության խորհրդանիշն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հանուն կատարելության կաշվից դուրս չեն գա, բայց կձգտեն դրան: «Հնարավոր է» արտահայտությունը Կշեռքների ամենամեծ թշնամին է, քանի որ նրանք ամեն բանում որոշակիության կարիք ունեն:
Կարիճ: Շրջահայաց են, նկատում են և սովորում մարդկանց սխալների վրա: Իհարկե, նրանք ևս սխալներ են թույլ տալիս, բայց շատ զգուշավոր են: Ուշադրությամբ հետևում են մյուսներին՝ նրանց սխալներից դասեր քաղելու և հաջողության հասնելու համար: Ուշադրություն մանրուքների և դետալների նկատմամբ. հենց սրանք են Կարիճին պերֆեկցիոնիստ դարձնում: Նրանք համառորեն քայլում են սեփական նպատակներին հասնելու ճանապարհով՝ մանրամասն ծրագրելով և հաշվարկելով ամեն բան:
Այծեղջյուր: կենդանակերպի ամենաաշխատասեր նշաններից մեկը: Այյծեղջյուրների պերֆեկցիոնիզմի գլխավոր պատճառը չափից շատ, երբեմն՝ նույնիսկ հյուծվելու աստիճանի աշխատելն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար չկա ավելի վատ բան, քան գիտակցելը, որ կարող էին ավելին անել՝ ավելի շատ և առավել մեծ ջանասիրությամբ աշխատելու դեպքում: Նրանց իսկապես իդեալական արդյունք է հարկավոր, և երբ Այծեղջյուրները հասնում են դրան, իրենց ամենաերջանիկն են համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր