Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան       Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից    

28 դեկ 2018 15:30

Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք. Կրեմլի խոսնակը՝ գազի գնի հարցով Հայաստանի հետ բանակցությունների մասին

Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք. Կրեմլի խոսնակը՝ գազի գնի հարցով Հայաստանի հետ բանակցությունների մասինԳազի գնի հարցով Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները կակտիվանան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ թեմային անդրադարձ եղել է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել գազի հարցով քննարկումները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չկարողացանք ակտիվ բանակցություններ վարել մեր «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ այդ բանակցությունների ավարտի որոշակի ժամկետներ սահմանվել են: «Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք»,- հավելել է Դմիտրի Պեսկովը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր