«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

28 դեկ 2018 18:50

ՊՆ-ն պարզաբանում է տվել բուժծառայության սպայի խնդրահարույց նշանակման հարցի վերաբերյալ

Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Ինչու է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. Բաց նամակ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։
«Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ) հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ (հիմնական բազային մասնագիտացումը` «բուժական գործ զինված ուժերում»): Բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը 2015 թվականին գործուղվել է ՉԺՀ ՊՆ Շանհայի 2-րդ ռազմաբժշկական համալսարան՝ օտարերկրյա զինվորական բժիշկների համար նախատեսված մագիստրոսական ծրագրի դասընթացներին մասնակցելու համար: Մագիստրոսական ծրագրով նա այլ տեսակի բժշկի որակավորում չի ստացել:
Ուսումնառության ընթացքում նա անցել է ինտերվենցիոն սրտաբանության կուրսեր: Սակայն դա նոր մասնագիտացում չէ, այլ ընդամենը դասընթաց է, որտեղ նա ձեռք է բերել որոշակի գործնական հմտություններ: Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով (ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ոլորտում նման գործնական հմտություններ ունեցող բժիշկ-սպաների համապատասխան հաստիքներ չկան, բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը նշանակվել է առանձին բժշկական ջոկատի ընդունարանի պետի պաշտոնին:
Վերջին նշանակումը համապատասխանում է կապիտան Ս. Պետրոսյանի հիմնական մասնագիտությանը և զինվորական բժշկի համար կարևոր փորձ է հետագա ծառայողական աճի համար: Նա դեռ չի ավարտել կլինիկական օրդինատուրա, հետևաբար դեռ չի կարող համարվել նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ: Մեզ հասկանալի չեն կապիտան Ս. Պետրոսյանի հայտարարության մոտիվները, քանի որ ռազմական բժիշկը իր երդմանը համապատասխան պետք է ծառայի զինվորականներին ցանկացած վայրում», – իր գրառման մեջ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր