Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

03 հուն 2019 13:27

Ալկոհոլը լրիվ տարբեր կերպ է ազդում հարուստների և աղքատների վրա

Ալկոհոլը լրիվ տարբեր կերպ է ազդում հարուստների և աղքատների վրաՆորվեգիայի հասարակական առողջապահության ինստիտուտի մասնագետները համոզված են, որ աղքատներն ավելի մեծ շանսեր ունեն մահանալու ալկոհոլային թունավորումից, քան հարուստները:
Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, ելնելով մեծածավալ հետազոտության արդյունքներից, որն անց է կացվել կես դարի ընթացքում։ Բժիշկները հսկել են հետազոտության մասնակից 200 հազար մարդու առողջական վիճակը, սոցիալական կարգավիճակն ու վատ սովորությունների առկայությունը։ Գիտափորձը ցույց է տվել, որ ալկոհոլը լրիվ տարբեր կերպ է ազդում հարուստների և աղքատների վրա։
Մասնավորապես պարզվել է, որ ալկոհոլի մեծաքանակ օգտագործումը բարձրացնում է ինֆարկտի, ինչպես նաև սրտի և անոթների հետ կապված այլ հիվանդությունների հավանականությունը։ Բայց միայն այն դեպքում, երբ դու աղքատ ես։
Եվ սա այն դեպքում, որ աղքատները միջինում ավելի քիչ են սպիրտային խմիչք օգտագործել, քան հարուստները։
Ալկոհոլի դրական ազդեցության հետ կապված նույնպես ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Պարզվել է, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը, ընդհակառակը, նվազեցնում է սրտի և անոթների հիվանդություններից մահանալու հավանականությունը, բայց միայն այն դեպքում, երբ դու հարուստ ես։
Թերևս, այս ամենը կախված է ալկոհոլի և խորտիկների որակից։ Հարուստ մարդիկ թանկարժեք խմիչքներ են օգտագործում և ավելի քիչ է կեղծված ըմպելիքներ խմելու հավանականությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր