Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

03 հուն 2019 15:28

Սիրո՞ւմ է արդյոք Եվգենի Պետրոսյանին նրա երիտասարդ սիրուհին

Եվգենի Պետրսյանի նոր սիրելին՝ Տատյանա Բրուխունովան, ում հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչել, «Эксклюзив» հաղորդման ընթացքում պատմել է ճշմարտությունը։ Հայազգի հումորիստի թատրոնի տնօրենին մեղադրում էին շահադիտական նպատակների, ժլատության մեջ, տեղեկություններ էին տարածվել, որ նա երկվորյակների է սպասում, եւ նույնիսկ հրապարակվել էին նրա բնակարանի լուսանկարները վերանորոգումից հետո։
Հաղորդման ընթացքում Տատյանան պատմել է, որ Պետրոսյանի մոտ աշխատանքի է ընդունվել 18 տարեկան հասակում։ Սկզբնական շրջանում նա Ելենա Ստեպանենկոյի աջ ձեռքն է եղել եւ զբաղվել է նրա կայքով։ Ստեպանենկոն Տատյանային թույլ է տվել ապրել իր բնակարանում. նա տեղափոխվել էր այլ քաղաքից եւ պաշտպանության կարիք ուներ։ Սակայն որոշ ժամանակ անց Ստեպանենկոն նրան սկսել է մրցակից համարել եւ ստորացրել։
«Որոշ ժամանակ անց Ելենա Գրիգորեւնան խանդում էր, ինչը բավական ագրեսիվ էր արտահայտում։ Նա շատ տաղանդավոր, վառ, կին է, բայց մենք չկարողացանք միասին աշխատել, քանի որ ես սովոր չեմ, որ ինձ վրա պետք է բղավեն։ Միշտ խնդիրն իմ մեջ եմ փնտրել, բայց հասկացել եմ, որ նա ցանկացել է ապակայունացել ինձ»,- խոստովանել է Տատյանան։ Դրանից հետո Տատյանան որոշել է աշխատել միայն Եվգենի Վահանովիչի հետ, ինչպես նաեւ նրան օգնել տնային հարցերում, քանի որ այդ հարցերում նա «նման է երեխայի»։
«Երբ եկա Եվգենի Վահանովիչի մոտ, ամուսնություն չտեսա, տեսա միայն զուգընկերային, հարգալից, վստահելի հարաբերություններ, բայց ոչ ամուսնություն եւ սեր։ Չնայած ես իրավունք չունեմ դատողություններ անել այդ մասին, դա իմ գործը չէ։ Այդ պահին նա բոլորովին միայնակ էր»,- խոստոնավել է Բրուխունովան։
Նրա խոսքով՝ խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ ինքը հավակնում է արտիստի առասպելական ունեցվածքին։ «12 տարի ես Պետրոսյանի կողքին եմ եւ եթե այդպիսին լինեի, դա տեղի կուենանար ավելի շուտ, եւ ամբողջ պատմությունը վաղուց արդեն ավարտված կլիներ։ Իմ խնդիրն է առաջին հերթին պահպանել նրա առողջությունը։ 73 տարեկան հասակում մարդը ուշադրության, հոգատարության կարիք ունի։ Եթե այնպես է ստացվել, որ ես հայտնվել եմ նրա կողքին, ես պետք է Եվգենի Վահանովիչին թուլանալու հնարավորություն տամ։ Նա պետք է բեմ բարձրանա, քանի դեռ սիրտը զարկում է»,- խոստոնավել է Տատյանան։

Նա, սակայն խուսափել ուղիղ հարցից՝ արդյոք սիրում է Պետրոսյանին եւ ասել է, որ որպես այդպիսին՝ «սիրո պատմություն» չեն ունեցել. «Պարզապես երկու մարդու հարմար է միմյանց հետո եւ նրանք փոխադարձ համակրանք են զգում»։ «Անխոս, նա ինձ համար մտերիմ մարդ է եւ մեծ տեղ ունի իմ սրտում։ Այսօր ես առանց նրա կյանքը չեմ պատկերացնում»,- հայտարարել է Տատյանան։
Այդպես էլ պարզ չի դարձել՝ արդյոք Պետրոսյանն ու Բրուխունովան միասին են ապրում, սակայն նա հայտնել է, որ հղի չէ, ինչն իրեն վերագրում էին ԶԼՄ-ները։
«Ես երեխան եւ հղիություն չեմ ունեցել եւ չունեմ, բայց ես ինձ տեսնում եմ մայրիկի դերում։ Այս պահի դրությամբ պաշտոնական առաջարկություն չի եղել, անկեղծ»,- խոստովանել է Տատյանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր