Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 հուն 2019 20:10

Գիտնականները պատմել են ապագայի սեքսի մասին

Ինչպիսի՞ն կլինի ապագայի սեքսը։ 2018թ․ աշխարհի բոլոր անկյուններից գիտնականները փորձել են գտնել այս հարցի պատասխանը, սակայն նրանց հետեւությունները շատերին առնվազն տարօրինակ են թվացել։
Այսպես, Սուրեի եւ Օքսֆորդի համալսարանների փորձագետները եզրակացրել են, որ առանց վարորդի ավտոմեքենաները նոր սեքսուալ հեղափոխության պատճառ կդառնան։ Գիտնականները վստահ են, որ տեխնիկայի հրաշքը կհանգեցնի մեքենաներում զանգվածային սեքսին, քանի որ «անօդաչու» ավտոմեքենաները կարող են ապահովել գաղտնիությունը եւ վերահսկման բացակայությունը։
Տեխնոլոգիաները տեղում չեն դոփում, այդ թվում՝ սեքս-ինդուստրիայում։ Չինաստանում ստեղծում են արհեստական ինտելեկտով սեքս-տիկնիկներ, ինչը չի կարող գիտնականներին չդրդել պարզելու, թե արդյոք հասարակությունը բարոյական տեսակետից ընդունելի համարո՞ւմ է ռոբոտի հետ սեքսը։ Հելսինկիի համալսարանի մասնագետները սոցհարցումների ընթացքում պարզել են, որ մեծամասնությունը համարում է, որ ռոբոտի հետ սեքսն ընդունելի է, եթե հաճախորդը միայնակ մարդ է։
Սեքս-տիկնիկներ արտադրողները որոշել են առաջ գնալ եւ ստեղծել են նոր ռոբոտացված կուրտիզանուհիների, որոնց հետ ինտիմ կապի մեջ կարելի է մտնել միայն նրանց համաձայնությամբ։ Մշակման հեղինակը Eve's Robot Dreams ընկերությունն է, որը որոշել է բացել աշխարհում առաջին սեքս-տիկնիկներով պոռնկատունը, որի հաճախորդները ստիպված կլինեն ռոբոտների հետ սեքսով զբաղվելուց առաջ հարաբերություններ հաստատել նրանց հետ։
Շատերին կզարմացնի, սակայն փորձագետները կոչ են անում տիկնիկ կուրտիզանուհիներին համապատասխան իրավունքներ տալ, ինչը կօգնի խուսափել նրանց հանդեպ սեքսուալ բռնություններից։ Դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն, որ որոշ «խելացի» սեքս-տիկնիկներ ունեն բռնաբարություն ձեւացնող կարգավորումներ։
Սակայն Synopsys ընկերության փորձագետները զգուշացնում են, որ բարձրտեխնոլոգիական հաճույքների հանդեպ սերը կարող է թանկ արժենալ «ելակի» սիրահարների համար։ Նրանց կարծիքով՝ կիբեռհանցագործները կարող են կոտրել սեքս-ռոբոտներին, որպեսզի ձեռք բերեն ինտիմ տեսանյութեր՝ հետագա շանտաժի համար։
Մինչ մասնագետները վիճում են այն մասին, թե բարոյական եւ գեղագիտական տեսակետից ճի՞շտ է արդյոք ռոբոտների հետ սեքսով զբաղվելը, Եվրոպայում որոշել են ֆիզիկական հաճույքների համար փուչիկներ օգտագործել։ Այս տարօրինակ գաղափարը հղացել է Գերմանիայի մի բնակչուհի, ով թաքնվում է Maggy BerLoon անվան տակ։ Մեգին, ով հիմնել է Balloons United ընկերությունը, փուչիկների հետ սեքսը նկարագրում է որպես «շատ ուրախ» զբաղմունք։ Այդ յուրօրինակ աքսեսուարը պատրաստված է լատեքսից։ Ճիշտ է, «փուչիկային» սեքսը ոչ բոլորին է գրավում, եւ շատերը չեն կարողանում զսպել ժպիտը նման արտասովոր կրքի մասին մտածելիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր