Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 հուն 2019 15:30

Ամանորի գիշերը Հասան Ռոհանին այցելել է զոհված հայ զինվորի ընտանիքին

Ամանորի գիշերն Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ զինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին և շնորհավորել նրանց Ամանորի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է իրանական հեռուստատեսությունը, այդ հանդիպման ժամանակ Ռոհանին բոլոր քրիստոնյա հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի, և մատնանշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է․ «Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի․ որդի կորցնելը հեշտ բան չէ, բայց այն փաստը, որ Ձեր որդին դարձավ ֆիդայի հանուն ժողովրդի և հայրենիքի, նրա կարուստը դարձնում է տանելի»։ «Մեր հայ հայրենակիցները մահմեդական բնակչության հետ անձնվիրաբար պաշտպանել են երկիրը և այսօր պատրաստ են զոհել իրենց հանուն երկրի, դա արժանի է նրանց առջև խոնարհման»,- ասել է Իրանի նախագահը։ Ալֆրեդ Գաբին զոհվել է 1992 թվականին, 20 տարեկանում, Գիլան-է-Գերբ շրջանում։
Նյութի աղբյուր՝ shantnews.am 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր