Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

04 հուն 2019 18:30

Խնդրում եմ նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին:
Նա, մասնավորապես, գրելէ.
«Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։
Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։
Քանի դեռ ուշ չէ։ Եւ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր