«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 հուն 2019 20:30

Ինչի՞ համար են ձեռքի ափի գծերը

Շատ մարդիկ վստահ են, որ մարդու ձեռքի ափի գծերը դրանք ճանապարհներ են, որոնց միջոցով հնարավոր է իմանալ մարդու անցյալը, ներկան և ապագան: Համենային դեպս այդպես Ձեզ կասի յուրաքանչյուր գնչու կամ արհեստավարժ խիրոմանտ: Իսկ ինչի՞ համար են դրանք՝ գիտական տեսանկյունից:
Գիտական տեսանկյունից ափի գծերը կամ ափի ծալվածքները նախատեսված են նրա համար, որպեսզի հնարավոր լինի բռունցք սեղմել, բռնել և պահել տարբեր տեսակի առարկաներ և նաև որոշ հիվանդություններ նույնականացնել: Այդ գծերը անհրաժեշտ են նաև նրա համար, որպեսզի  ձեռքի մաշկը չձգվի, այլ լինի էլաստիկ և հնարավոր լինի կատարել տարբեր տեսակի շարժում: Այդ փաստը բացատրում է նաև թե ինչու է, օրինակ, մատների ծալվածքներում գծերն ավելի ընդգծված և խորը:
Շատ մարդկանց մոտ ափի մեջ գոյություն ունեն երեք վառ ընդգծված գծեր, որոնք խիրոմանտիայում կոչվում են կյանքի, սրտի և խելքի գծեր: Ափի լայնակի հորիզոնական անցնող մեկ ծալվածքի (սիմիանի գիծ) առկայությունը կարող է վկայել մարդու ոչ ճիշտ զարգացվածության մասին: Հիմնականում այդպիսի ափեր ունեն երեխաները, որոնք տառապում են Դաունի սինդրոմով: Սակայն պետք է նշել, որ ինքնին սիմիանի գծի առկայությունը չի կարող բավարար փաստ հանդիսանալ այդպիսի ախտորոշման համար, քանի որ ափի ծալվածքների քանակը և խորությունը կախված են  մարդու ռասայից և գենետիկայից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր