Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

07 հուն 2019 12:49

22-ամյա տղան աղյուսով հարվածել է հոր գլխին, հետո՝ դանակահարելով սպանել

22-ամյա տղան  աղյուսով հարվածել է հոր գլխին, հետո՝ դանակահարելով սպանելՀունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել ։
Կասկածյալը փախուստի չի դիմել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր