Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ
![Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1546882949_glxavor.jpg)
-Պարոն Ավաքյան, հայրենիքի հետ կապը ե՞րբ է սկսվել,
ինչպե՞ս որոշեցիք և երբ եկաք Հայաստան:
-Ես դեռ արցախյան պատերազմի տարիներին եմ եղել Հայաստանում, որպես բժիշկ իմ լուման ունենալու և ծառայություն մատուցելու հայրենիքիս: Եվ այն ժամանակվանից սկսած որոշեցի, որ պետք է Հայաստանում հիմնեմ բժշկական կենտրոն, որտեղ կներդնեմ իմ մասնագիտական փորձը, հմտությունները և ինչու ոչ հայրենիքում էլ կունենանք հզոր տեխնոլոգիաներով
հագեցած բժշկական կենտրոն։ Հիմնական նպատակս
այն է, որ այսքան տարի ձեռք բերածս փոխանցեմ երիտասարդ սերունդներին։
-Երկար տարիներ դրսում եք ապրել, սովորել, աշխատել:
Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր գործունեության և հմտությունների ձեռքբերումների մասին:
-Ես
մասնագիտությամբ վիրաբույժ եմ։ Գերմանիայի Հայդերբերգ համալսարանը ավարտելուց հետո բախտ եմ ունեցել աշխատելու աշխարհի տարբեր անկյուններում, շատ հետաքրքիր բժշկական և կյանքի փորձառություն եմ անցել՝ Գերմանիա, Չիանստան, Չիլի, Ֆիլիպիններ, Իրան և շատ այլ երկրներում։
-Ե՞րբ է հիմնադրվել Ավագ բժշկական կենտրոնը, ի՞նչ ծառայություններ
է մատուցվում կենտրոնում:
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք միջազգային չափանիշներին
համապատասխանող կենտրոն՝ հագեցած ժամանակակից
և բարձրակարգ բժշկական սարքավորումներով։
Մենք մեր գործունեության մեջ 3 հիմնական ուղղություն ենք որդեգրել.
Մատուցել որակյալ բժշկական ծառայություններ:
Նպաստել Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը:
Ձևավորել առողջապահական մշակույթ։
-Դուք
որպես ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, ի՞նչն եք անհրաժեշտ և կարևոր համարում
բժշկի մասնագիտության մեջ:
-Որպես
բժիշկ իմ նպատակս մեկն է՝ ամեն կերպ օգնել հիվանդին: Առաջին հերթին մտածել առողջության վերականգնման
մասին, որքան հնարավոր է հիվանդին քիչ ծանրաբեռնել, թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես, թե´
նյութապես: Ինչպես նաև բժշկի մասնագիտությունը պահանջում է անընդհատ կատարելագործում,
հատկապես առողջապահական ոլորտում կիրառվող նորարական մոտեցումներին համընթաց քայլեր:
-Ձեր
մաղթանքը մեր ժողովրդին:
-Կյանքում
ամենակարևոր գրավականը առողջությունն է: Ցանկանում եմ բոլորին
առողջ լինել և ապրել համերաշխության մթնոլորտում, ինչը նույնպես նպաստում է առողջության պահպանմանը:
Մեր
ազգին միասնականություն եմ մաղթում, միասնական մենք շատ ուժեղ ենք։