Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

08 հուն 2019 17:50

Արծրուն Հովհաննիսյանը՝ զորակոչի ավտոբուսում մի խումբ երիտասարդների կողմից ստեղծած միջադեպի մասին. տեսանյութ

Արծրուն Հովհաննիսյանը՝ զորակոչի ավտոբուսում մի խումբ երիտասարդների կողմից ստեղծած միջադեպի մասին. տեսանյութՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
«Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր