15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

09 հուն 2019 14:06

Տեսանյութ.Ինչո՞ւ չի թույլատրվել Ամանորին Քոչարյանին սնունդ փոխանցել. պարզաբանում է Արամ Օրբելյանը

Տեսանյութ.Ինչո՞ւ չի թույլատրվել Ամանորին Քոչարյանին սնունդ փոխանցել. պարզաբանում է Արամ ՕրբելյանըԱռնվազն մինչև երեկ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցության մասով արգելք է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ արգելված են հանդիպումները բոլորի հետ, բացի նրանցից, ում մասով օրենքն արգելում է դա անել:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստին Քոչարյանը չի մասնակցում, քանի որ այն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում:
Օրբելյանը չի կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Նրա խոսքերով, պետք է սպասել:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Քոչարյանի հարազատներն թույլ չեն տվել Ամանորին սննդամթերք փոխանցել վերջինիս, Օրբելյանը նշել է, որ հանձնանքների ընդունման գործընթացը հնարավոր է եղել իրականացնել միայն դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին: Դա չի վերաբերում միայն Քոչարյանին, դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր գտնվում են Կենտրոն ՔԿՀ-ում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր