Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

09 հուն 2019 17:20

7 պատճառ՝ ինչու են Կարիճները կենդանակերպի ամենակարևոր նշաններից

7 պատճառ՝ ինչու են Կարիճները կենդանակերպի ամենակարևոր նշաններիցԿենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առեղծվածային են, նրանց հետ հարաբերությունները կարող են բարդ ու հյուծող լինել: Բայց եթե ամեն բան ճիշտ անեք, դժվար թե կարողանաք գտնել ավելի լավ ընկերոջ կամ զուգընկերոջ:
Լավագույնս հասկանում են ցավը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասկանալ ցավը, լավագույնս լուծել խնդիրները:
Գաղտնապահ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են պահել թե իրենց, թե մյուսների գաղտնիքները: Նրանք լավ հոգեբաններ են, կարողանում են հասկանալ՝ ինչ է կատարվում մարդու հոգու խորքում: Կարիճները կարող են նույնիսկ հասկանալ այն, ինչ մարդիկ փորձում են թաքցնել իրենցից: Նրանք միշտ պատրաստ են ընդունել ձեր բնավորության մութ կողմերը, քանի որ հասկանում են, որ դա մարդու բնավորության անբաժան մասն է:
Հասնում են այնտեղ, ուր մյուսներն ի վիճակի չեն: Կարիճները հաճախ են հաջողության հասնում, քանի որ անկոտրում կամք ունեն, համբերատար են, համառ, կարողանում են հասկանալ իրերի բուն էությունը:
Անկախ իրավիճակից՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են գտնել ոտքի կանգնելու միջոցը: Նրանք համարվում են կենդանակերպի ամենաուժեղ նշաններից մեկը:
Կարող են գրավիչ լինել: Կարիճները կարողանում են ազդել մարդկանց վրա, նրանք խարիզմատիկ են, ինչի արդյունքում քչերն են կարողանում դիմակայել նրանց: 
Միայն անկեղծ հաճոյախոսություններ են անում: Կարիճները հակված չեն քծնանքի, նախընտրում են ճշմարտությունն ասել՝ նայելով ձեր աչքերին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճոյախոսություն են անում ձեզ, նշանակում է՝ իսկապես արժանացել եք դրան: 
Կատարում են խոստումները: Կարիճները տանել չեն կարողանում, երբ մարդիկ չեն կատարում խոստումները, և նման կերպ չեն վարվում: Կարող եք վստահ լինել, որ նրանք զուր խոսքեր չեն ասում: 
Բնազդաբար պաշտպանում են մտերիմներին: Կարիճների բնազդը նրանց ստիպում է ակտիվորեն պաշտպանել մտերիմներին: Այդ դեպքերում նրանք կայծակնային արագությամբ են արձագանքում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր