Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

10 հուն 2019 14:15

Գազի հարցով հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել

Գազի հարցով հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել«Կան հետաքրքիր զարգացումների հնարավորություններ, հիմա այդ հնարավորությունները քնարկվում են և ՀՀ ներսում, և ռուսաստանյան  գործընկերների հետ»,- այսօր լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին:
Հարցին, թե հնարավո՞ր է գազի գինը նվազեցվի, որոնք են այդ հետաքրքիր զարգացումները, նա պատասխանեց.

«Ամեն դեպքում, հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: Եվ ես սա չեմ ասում, որ որևէ լղոզված կամ խուսափոխական պատասխան տամ, իսկապես տարբերակներ կան, քննարկելու թեմա կա, հարցեր ու ենթաթեմաներ կան: Հիմա և մեր կառավարությունն է աշխատում այդ ուղղությամբ, և ակտիվ կոնտակտներ կան ռուսական կողմի հետ”, ասաց նա:
Հարցին՝ բանակցում են ռուսական կողմի հետ, թե՞ միայն Գազպրոմ Արմենիայի ղեկավարության, Միզոյանը պատասխանեց՝ և-և:
"Շատ տարբեր սցենարներ կան, քննարկվում է ինչպիսին կլինի արդյունքը, քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ: Ես մի բան կարող եմ ասել՝ և գործընթացում ընդգրկված հայկական կողմից բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների ու երկրի համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար”,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր