Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հուն 2019 17:05

Պնդումը, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք է. Էդմոն Մարուքյան

Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, դա քաղաքական անգրագիտության արդյունք է: Այս մասին, ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ովքեր պնդում են, որ մենք քաղաքական ընդդիմություն չենք կարող լինել, դա քաղաքական անհեռատեսության արդյունք է: Կապրենք կտեսնենք, քաղաքական տարին չի մեկնարկել, այն սկսում է 4 օրից, կսկսվի, կտեսնենք:
Դուք պատկերացնո՞ւմ եք մենք ճիշտ բան ասենք, իրենք ասեն, չէ, մենք շատ ենք, էսպես ենք անելու: Ճիշտը մնում է ճիշտ, ճիշտը մի հատ ա:
Օրինակ ճի՞շտ է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը լինեն կառավարության կառուցվածքում, որ խորհրդարանական վերահսկողության դաշտ վերադառնան, որ Ռոբերտ Քոչարյանի այդ արարքը մենք ռեվերս անենք: Հիմա դա ճիշտ է եւ մենք այդ մասին ասելու ենք»,-հայտարարեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է օլիգարխիայի եւ քաղաքականության տարանջատմանը, նա ընդգծեց. «Մանե Թանդիլյանը Շքեղության հարկի մասին նախագիծ է ուզում ներկայացնել մեծահարուստների, օլիգարխների հետ կապված: Իսկ դեկապիտալիզացիայի հետ կապված չի բացառվում, որ նախագծեր կլինեն: Հիմա դեռ սաղմնային փուլում է այդ մոտեցումը»:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր