Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուն 2019 14:35

Hurriyet. Ամերիկյան CIA-ն 50 տարի թաքցրել է Նոյյան տապանին վերաբերող որոշ առեղծվածային հանգամանքներ

Hurriyet. Ամերիկյան CIA-ն 50 տարի թաքցրել է Նոյյան տապանին վերաբերող որոշ առեղծվածային հանգամանքներԹուրքական «Hurriyet» թերթի կայքն անդրադարձել է Արարատ լեռան (թրք. Ağrı Dağı) վրա Նոյյան տապանի գոյության մասին վկայող որոշ առեղծվածային հանգամանքների։

Ներկայացնելով Աստվածաշնչում նաև Ղուրանում տեղ գտած մեծ ջրհեղեղի պատմությունը՝ կայքը հիշեցնում է, որ ավանադույթի համաձայն տապանը ջրհեղեղից հետո հանգրվանել է հենց Արարատ լեռան վրա։
Չսահմանափակվելով միայն ավանդությամբ՝ կայքը նշում է, որ ըստ ամերիկացի պրոֆեսոր Պաուլ Էսպրանտեի՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են Արարատ լեռան վրա տապանի գոյությունը։

Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկության համաձայն տապանի գոյության մասին վկայող նոր փաստավավերգրական ֆիլմ է ստեղծվել Ռիչմոնդի համալսարանի պրոֆեսոր Փորշեր Թեյլորի նախաձեռնությամբ։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես 1949 թ. Խորհրդային Միության դեմ գաղտնի առաջադրանք իրականացնող ամերիկացի օդաչուն Արարատի վրայով թռիչք կատարելիս լեռան վրա արձանագրել է տարօրինակ մի գոյացություն։

Ըստ Hurriyet-ի՝ ամերիկյան հատուկ ծառայությունները 50 տարի շարունակ գաղտնի են պահել այդ նյութերը: Այժմ ամերիկացի պրոֆեսոր Թեյլորը ստացել է այդ կադրերն ու օգտագործել դրանք իր փաստավավերագրական ֆիլմում։

Չնայած մինչ այդ ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում էին ներկայացնել, որ այդ ամենը աչքի լուսային խաբկանք է, սակայն պրոֆեսորը պնդում է, որ ակնհայտ է մարդու կողմից ստեղծված օտար մարմնի գոյությունը Արարատ լեռան վրա։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր