Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար          Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»       ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»    

11 հուն 2019 18:30

ՀՔԾ-ն միջնորդել է եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը NEWS.am–ի հետ  զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:
Նշենք, որ հունվարի 9-ին էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին միջնորդություն է ներկայացվել՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝  հաշվի առնելով, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր