Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 հուն 2019 20:50

Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է համարում՝ գրելով, որ Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում հաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:
«Ի՞նչ եք կարծում Ասադի «վերանորոգման առաջնահերթությունների» ցուցակում ինչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցվածքնե՞րը, կառավարական շենքե՞րը, թե՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մեկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացավանք 1915-ի դեպքերի խորհրդանիշն է գտնվում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատվիրակությանն էր ընդունել և նրանց խոստացել պետական միջոցներով վերականգնել Դեր Զորում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հիշատակին կառուցված եկեղեցին, որն ավերվել էր ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն-խմբ.) կողմից»:
Գյուրջանլըն, նշել է, որ վերոնշյալի շարունակությունն է լինելու նաև Եփրատի արևելքում տիրապետող Սիրիայի քրդերի, որոնց համարում է ՔԲԿ-ի ճյուղավորում, և Սիրիայի իշխանությունների համագործակցությունը: Նա նշել է, որ Մանբիչում արդեն այդ համագործակցությունն առկա է, և քրդերը կառավարական բանակին են թողել քաղաքի ծայրամասային թաղամասերի վերահսկողությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ համագործակցությանն աջակցում է Ռուսաստանը, և այդ համագործակցությունը վերջնարդյունքում գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր