Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

15 հուն 2019 15:13

Տեսանյութ. Թողեք մեր առևտրով զբաղվենք.Փաշինյան,ասում էիր՝ամեն ինչ լավ է լինելու, բայց, ամեն ինչ վատ է

Տեսանյութ. Թողեք մեր առևտրով զբաղվենք.Փաշինյան,ասում էիր՝ամեն ինչ լավ է  լինելու, բայց, ամեն ինչ վատ էՓողոցային առևտրով զբաղվող մի շարք անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա և այնտեղ իրականացնել առևտուրը։
«Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, քանի որ այնտեղ առևտուր չի լինում։ Մարդիկ գիտեմ, որ տարիներ շարունակ շուկայում են զբաղվել առևտրով, բայց արդյունքից չգոհանալով՝ թողել-հեռացել են։ Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչև երեկո 1000 դրամի առևտուր չանենք, հաջորդ օրը տանենք, թափենք աղբը ու գնանք տուն՝ առանց հաց ուտելու նստենք։ Մենք մեր հացի փողն այսպես ենք վաստակում՝ փողոցում առևտուր անելով, խնդրում ենք, որ թողնեն մեր առևտրով զբաղվենք»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
Մալաթիա վարչական շրջանում փողոցային առևտուր իրականացնող Արամ Խաչատրյանը հայտարարեց, որ հեղափոխությունից առաջ ներկայիս իշխանություններն իրենց խաբել են։
«Հեղափոխությունից առաջ ասում էին, թե աշխատատեղեր կան։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, հավատացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ վատ է։ Նույն հանրապետականների ժամանակն է, ժողովուրդ, բան չի փոխվել, այն ժամանակ գոնե մեզ տեղ էին տալիս, բայց այժմ Նիկոլ Փաշինյանը բան չի անում։ Ժողովրդին խաբելով, նրանից ուտելով, չգիտենք՝ վերջն ինչ է լինելու»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ իշխանությունները զբաղվում են խաբեբայությամբ, քանի որ այն, ինչ ասել են հեղափոխությունից առաջ՝ չեն կատարել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր