Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին          Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի       Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց    

03 հուլ 2026 18:24

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներինԲագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սրբազանի հայցը։

Ըստ դատարնի որոշման՝ Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար:

Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր