Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 հուն 2019 20:10

Դուք հավանաբար բազմիցս տեսել եք այս նկարը, բայց արդյո՞ք գիտեք դրա իրական պատմությունը

Դուք հավանաբար բազմիցս տեսել եք այս նկարը, բայց արդյո՞ք գիտեք դրա իրական պատմությունըԼեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը աշխարհի ամենահայտնի նկարներից է:
Նկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին և նրա աշակերտներին համատեղ վերջին ընթրիքի ժամանակ:
Դրանից կարճ ժամանակ անց Փրկիչը խաչվեց:
Վարկած կա, որ Հիսուսի և Հուդայի կերպարները նույն մարդն է մարմնավորել իր կյանքի երկու տարբեր փուլերում:
Պատմության համաձայն՝ դա Վինչիից մոտ 7 տարի պահանջվեց այդ գլուխգործոցն ավարտելու համար:
Այդ ամբողջ ընթացքում նա ապրեց Միլանում և այդ քաղաքի բնակիչներին որպես մոդել օգտագործեց իր նկարի հերոսների համար:
Սակայն Հիսուսին համապատասխան դեմքով մեկին գտնելը շատ դժվար էր:
Երկար որոնումներից հետո ավելի քան 100 տղամարդուց դա Վինչին գտավ երիտասարդի՝ Պյետրի Բենդինելիին, ում դիմագծերում համադրվել էին գեղեցկությունը և անմեղությունը:
Վերջին 6 ամիսներին իտալացի նկարիչն ավարտեց Հիսուսին նկարելը, բայց հետո ևս մեկ դժվար խնդիր առաջացավ՝ Հուդայի դեմք գտնել:
Մի քանի տարվա որոնումներից հետո դա Վինչին մեկին գտավ Հռոմի մահապարտների խցում:
Այդ կալանավորի հանցավոր և վատ վարքը նրան «իդեալական» մոդել էր դարձնում Հուդայի կերպարի համար:
Նկարելու ժամանակ կալանավորը դա Վինչիին հարցրեց՝ արդյոք նա իրեն հիշում է:
Նկարիչը սկզբում նրան չճանաչեց, բայց փոքր զրույցից հետո պարզվեց, որ այդ մարդն արդեն կեցվածք ընդունել էր… Հիսուսի պատկերի համար 7 տարի առաջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր