Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»          Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները       Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն    

17 հուն 2019 10:03

Սեյրան Օհանյանի տված ցուցմունքներն օգնել են նախաքննական մարմնին. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանի տված ցուցմունքներն օգնել են նախաքննական մարմնին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից:
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հիմնականում Սեյրան Օհանյանին հարցեր է տվել 0038 գաղտնի հրամանի հետ կապված: Նախաքննական մարմինը` ի դեմս Հատուկ Քննչական ծառայության, բավարարված է Սեյրան Օհանյանի տրված ցուցմունքներից:

Ասել է թե` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , որը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք օգնել են նախաքննական մարմնին գործի հետագա դրական ընթացքը ապահովելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր