Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրությունը խախտող մասնագետի, քննարկելու խնդիր չկա. Անդրանիկ Քոչարյան
![Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրությունը խախտող մասնագետի, քննարկելու խնդիր չկա. Անդրանիկ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրությունը խախտող մասնագետի, քննարկելու խնդիր չկա. Անդրանիկ Քոչարյան](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1547716143_1111-n141835-1.jpg)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցը վերաբերում էր Մարտի 1-ի դեպքերին:
«Դուք նշեցիք, որ ԶՈՒ-ի օգտագործումն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր, բայց չնշեցիք, որ կիրառվել էին և՛ ԱԱԾ-ն, և՛ Ոստիկանությունը: Ի՞նչ կարծիքի եք, որ ԶՈՒ-ից հետո, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողության: Հիշեցնեմ, որ 2006-ին Քոչարյանը փոխեց այդ համակարգը և առանձնացրեց, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինեն և միայն մեկ մարդու ենթարկվեն այդ մարմինները»:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռ. Քոչարյանը դա արել է կոնկրետ նպատակի համար և արել է հոկտեմբերի 27-ից հետո: Ռ. Քոչարյանը այդ ժամանակ, եթե հիշում եք, խախտելով Սահմանդրությունը, հեռացրեց Վաղարշակ Հարությունյանին, այնպես որ, նրան՝ որպես Սահմանադրության խախտման մասնագետի, քննարկելու խնդիր չկա: Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը լինեն նախարարությունների կարգավիճակով ու գուցե՝ ավելի վերահսկելի կդառնան»: