Տեսանյութ.Հրեա ծայրահեղականների կողմից հարձակում է եղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայերի վրա          Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա       Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի    

17 հուն 2019 21:10

В խմբի վիտամիններն օգտակար են փսիխոզով պացիենտների համար. հետազոտություն

В խմբի վիտամինների ընդունումն օգտակար են փսիխոզով մարդկանց համար՝ վիճակ, որին կարող է հաջորդել շիզոֆրենիայի զարգացումը: Այսպիսի եզրահանգում են կատարել Letterkenny համալսարանական հիվանդանոցից (Դուբլին, Իռլանդիա) գիտնականները:
Նրանք անցկացրել են հոգեկան խանգարումների ժամանակ B խմբի վիտամինների ազդեցության ուսումնասիրման ընդարձակ հետազոտություն: Orygen Youth Health-ի Վաղ հոգեկան խանգարումների կանխարգելման եւ բուժման կենտրոնից 100 կամավորները պատահականության սկզբունքով այնպես են բաժանվել, որ ինչ-որ մեկին բաժին է ընկել ամեն օր 12 շաբաթ ընդունել В խմբի (B12, B6 եւ ֆոլաթթու՝ B9) վիտամիններ, իսկ մյուսներին՝ պլացեբո:
Փորձի ավարտին պարզվել է, որ իսկական վիտամիններ ընդունած պացիենտների վիճակը զգալիորեն բարելավվել է: Մասնավորապես՝ լավացել են կոգնիտիվ ֆունկցիաները՝ հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը, խոսքը եւ սովորելու ունակությունը: Դրանից բացի, B վիտամինները օգտակար են եղել այն պացիենտների համար, որոնք ընդունվել են «փսիխոզի առաջին դրվագով»՝ այսպես է կոչվում հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, երկբեւեռ խանգարում, փսիխոտիկ դեպրեսիա) զարգացմանը նախորդող վիճակը:
Իռլանդացի մասնագետների կարծիքով՝ փսիխոզի եւ շիզոֆրենիայի ժամանակ В վիտամինների արդյունավետությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վիտամինները օժանդակում են արյան պլազմայում հոմոցիստեին կոչվող ամինաթթուների նվազմանը: Նկատվել է, որ հոգեկան խանգարումների ավելի ծանր ախտանշաններին սովորաբար ուղեկցում է հոմոցիստեինի բարձր մակարդակը, մինչդեռ արյան մեջ այս ամինաթթվի նվազումը մեղմում է նաեւ հոգեկան խանգարումների արտահայտվածությունը: Հետաքրքիր է, որ հատկապես փորձարկման ծանր մասնակիցները (ունեցել են մեծ հոմոցիստեին) իրենց վիճակի բարելավման իմաստով լավագույն արդյունքներ են ցույց տվել:
Գիտնականները հիշեցնում են, որ B խմբի վիտամինները աչքի են ընկնում նեյրոպաշտպանական ազդեցությամբ: Նրանց խոսքով՝ այսպիսի վիտամինները շիզոֆրենիան բուժել չեն կարող, փոխարենը չափազանց արդյունավետ են այս հիվանդության վաղ փուլերում դրա դանդաղեցման գործում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր