Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

18 հուն 2019 18:08

Դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով 40 երեխա է հոսպիտալացվել

Ճապոնիայում առնվազն 40 երեխա Է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի Է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, գրում է «Կիոդո» գործակալությունը:
Ըստ հակահրդեհային ծառայությունների տրամադրած տեղեկության՝ հրդեհն առաջացել է դպրոցական խոհանոցի տարածքում: Բռնկված հրդեհը մարելը տևել է ընդամենը 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխա դրանից հետո գանգատվել է վատ ինքնազգացողությունից:
Հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ենթադրվում է, որ հրդեհի առաջացման պատճառ է դարձել խոհանոցում միացված սալօջախի վրա թողնված յուղով տապակը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր