Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ          Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ       Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց    

02 հուն 2026 10:35

Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոցՏոնական այս օրերին գերլարված են աշխատել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու հիվանդանոցները։ Շատ դեպքերում բժիշկները բուժառու մոտ հասնելու համար երբեմն ոտքով կտրել անցել են անգամ 1 կիլոմետր, քանի որ ճանապարհները եղել են մերկասառույց։ Նման արտակարգ պայմաններում են աշխատել նաև Սպիտակում թե շտապօգնության թե «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Իսկ դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ  «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա  Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները  պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր