Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

18 հուն 2019 18:40

Երեւանի կենտրոնում, դալանում տարօրինակ ձայներ են լսվել. Ինչ են պարզել ոստիկանները

Հունվարի 17-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր եւ կիսաբաց:
Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր