Մոսկվայում երեկ փորձել են խեղդել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանին          Մոտ ապագայում կորոշվի՝ Զանգեզուրի միջանցքը Հայաստանո՞վ կանցնի, թե՞ Իրանով և այն կգործարկվի 2028-2029թթ.-ին.       էս եկել ես միտինգի հա՞...Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ պարեկը՝ արցախցուն    

19 հուն 2019 14:44

Տեսանյութ.Թոռը լավ գիտեր, թե տատը որտեղ է 10 հազար դոլարը պահում, ուներ նաև բնակարանի բանալին

Տեսանյութ.Թոռը  լավ գիտեր, թե տատը որտեղ է 10 հազար դոլարը պահում, ուներ նաև բնակարանի բանալինԴեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտիրուհու բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, տնից հափշտակել 3.750.000 դրամ և 3000 դոլար:

Գողության մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց դեկտեմբերի 30-ին: Մի քանի օրով որդու տուն մեկնած ու վերադարձած կինն այդ օրն էր միայն նկատել, որ փողերը չկան: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան արձանագրություններ կազմեցին: Փականը վնասված չէր, տունը տակնուվրա չէին արել: Գազօջախի միջից էին գողացել փողը, ինչը հուշում էր, որ բնակարանագողը տան նիստուկացին ծանոթ է եղել, բայց ո՞վ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին:
Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց, առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց:

Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի թոռը` Արթուր Սարկիսյանը: Հունվարի 10-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Արթուր Սարկիսյանը լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում, ուներ նաև բնակարանի բանալին, օգտվելով առիթից, որ նա իրենց տանն է, որոշել էր ծրագրածն իրականացնել` մոռանալով հետևանքների մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր