Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 հուն 2019 17:00

Գուրուրյանի կալանավորման ժամկետը ցանկացել են երկարաձգել 10 օրով, սակայն փաստաբանը բողոքարկել է

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցի լուծման համար Ղազախստանը պետք է փաստաթղթեր ներկայացնի, որոնք ապացուցում են նրա մեղավորությունը: Shantnews.am-ի աղբյուրը հայտնեց, որ երեկ կայացել է Գուրուրյանին արտաքսելու հարցով դատական նիստը:
«Դատախազը ցանկանում էր ևս 10 օր ավելացնել, որ նա 40 օր մնար մեկուսարանում, սակայն մեր փաստաբանը հետաձգեց: Մենք բողոքարկել ենք, Նարեկի փաստաբանն է դիմել: Նախապես 30 օրով էին ուզում կալանավորել նրան, այժմ ցանկանում էին ևս 10 օր ավելացնել, որ նա 40 օր անազատության մեջ պահվի»,- ասաց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ Նարեկին տեսակցելն արգելված է, միայն փաստաբանն է նրան այցելում: Նարեկի վիճակը նորմալ է, նա մեկուսարանում է, սպասում է արտաքսման որոշմանը, մինչև Ղազախստանն ապացույցներ ուղարկի:
«Ճիշտն ասած, նա մեղավոր չէ, նա ոչ մեկին չի սպանել, իր պատմելով՝ թուրք է եղել խփողը, ինքն էլ տեսել է, նույնիսկ վախենում է, ասում` եթե ինձ տանեն, ո՞նց եմ ասելու, որ ինքն է խփել»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր