ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

22 հուն 2019 17:50

Նարեկ Գուրուրյանի կալանքի մեկ ամիսը կլրանա 17 օրից. դատական նիստը կրկին հետաձգվել է

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցով դատական նիստը դարձյալ հետաձգվել է, այս անգամ` երկու օրով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ հաջորդ դատական նիստը կլինի հինգշաբթի: Նիստի հետաձգման հիմքը եղել է Գուրուրյանի փաստաբանի անհամաձայնությունը դատախազի առաջարկին` Գուրուրյանի կալանավորման ժամկետը ևս 10 օրով երկարաձգելու մասին:
Նարեկ Գուրուրյանի կալանավորման մեկ ամիսը կլրանա 17 օրից: Մեր զրուցակիցը նշեց, որ Գուրուրյանին հանդիպել կարելի է միայն դատի ժամանակ, վերջինիս առողջական վիճակը նորմալ է:
«Բանտախցում միայն ինքն է, չոր սնունդ է ուտում, ստամոքսն էր ցավում, դեղ է ուզել»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող Նարեկ Գուրուրյանը կալանավորված է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր