«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

22 հուն 2019 13:23

Տեսանյութ. Սամվել Ալեքսանյանի սենյակն այնքան մեծ էր, որ այն երկու պատգամավորի են տրամադրել. սենյակների վիճակահանություն

Տեսանյութ. Սամվել Ալեքսանյանի սենյակն այնքան մեծ էր, որ այն երկու պատգամավորի են տրամադրել. սենյակների վիճակահանությունԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը զբաղեցնում է նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակը։ Սենյակը նա ստացել է առանց գույքի, նոր կահույքը բերել են նախօրեին։ Մակունցը պատմեց որ մտադիր է որոշ տեղափոխություններ կատարել՝ սենյակն ավելի աշխատանքային դարձնելու նպատակով, պատի նկարը փոխել, վարագույրները, սակայն վերանորոգել սենյակը չի պատրաստվում, կարծում է՝ դրա ժամանակը եւ կարիքը չկա։
Լիլիթ Մակունցի խոսքով՝ բոլոր պատգամավորներին սենյակներ հատկացվել են, սակայն նրանց տեղափոխությունը ձգձգվել է, քանի որ նախորդ գումարման ոչ բոլոր պատգամավորներն են հասցրել իրենց անձնական իրերը դուրս բերել սենյակներից։ Բոլոր պատգամավորներին սենյակներով ապահովումը, նրա փոխանցմամբ, նախատեսվում է ավարտել այսօր։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին բաժին է հասել նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ–ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սենյակը, որը Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ այժմ վերանորոգվում է։ «Հիմա փոփոխություններ են արվում, որովհետեւ այնտեղ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կային՝ հիմնականում պատուհանների հետ կապված, սանհանգույցի հետ կապված։ Չնայած ոչ մի բան չի փոխվում, ոչ պատուհան է փոխվում, ոչ՝ դուռ, ուղղակի մաքրվում է։  Հետո ես չծխող եմ, իսկ այդ սենյակում բավականին շատ ծխել էին»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը բացատրեց, որ վերանորոգումն անհրաժեշտ է, քանի որ տարբեր երկրներից իր մոտ հյուրեր են գալու. «Կարծում եմ՝ պետք էր ինչ–որ ձեւով նորացվեր, որպեսզի նորմալ ձեւով ներկայանայինք մեր գործընկերներին»։ Մինչև սենյակի վերանորոգումը ԱԺ փոխնախագահը մոտ 10 օր ժամանակավոր սենյակում է աշխատելու։
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը զբաղեցրել է Արփինե Հովհաննիսյանի սենյակը։ ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը ոչ մի փոփոխություն չի պատրաստվում անել սենյակում, ցանկանում է անմիջապես անցնել պարտականությունների կատարմանը, միայն փոքր փոփոխություններ կանի, որ սենյակը ներկայանալի լինի։ Լենա նազարյանն արդեն դուրս է բերել նախկին կահույքը, սակայն ԱԺ–ի տրամադրած նոր բազմոցն էլ, նրա կարծիքով,  իր սենյակին այդքան հարմար չէ, պատրաստվում է փոխել։ 
«Ես Արփինե Հովհաննիսյանի գաղափարական հետեւորդը չեմ եւ իմ օրակարգը ունեմ։ Օգտագործելով այն տարածքը, որը նախկինում նա է օգտագործել, չի նշանակում, որ ես պետք է ինչ–որ կերպ ասոցացվեմ»,– ասաց՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ինքն ամեն ինչ անում է՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ չասոցացվելու համար։
«Իմ քայլը» խմբակցությունում սենյակները պատգամավորներին հատկացվել են վիճակահանությամբ։ Նախկին գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սենյակը հատկացվել էերկու պատգամավորի, քանի որ սենյակը շատ մեծ է եղել։
NEWS.am-ի նկարահանումների ժամանակ ընթանում էր սենյակների կահավորման գործընթացը։ Ազգային ժողովի կողմից յուրաքանչյուրի տրամադրվում է երկու սեղան եւ երկու համակարգիչ՝ պատգամավորի եւ օգնականի համար, պահարան եւ աթոռներ։
Պատգամավորներից Նարինե Թուխիկյանը շրջում էր Ազգային ժողովի միջանցքներով, քանի որ սենյակի հետ կապված տեխնիկական խնդիրներ կային։ Նա ստացել էր Ազգային ժողովի ինտերնետային սպասարկման սենյակը, սակայն այն դեռ ամբողջությամբ պատրաստ չէր՝ որպես աշխատանքային սենյակ օգտագործելու համար։
Պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ նախորդ օրերին վատառողջ էր եղել, չգիտեր՝ իր սենյակը որն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր